• Get Free Ticket
MSU
MSU
MSU
MSU
ПОЛУЧИТЬ БЕСПЛАТНЫЙ БИЛЕТ

ՀՈՒԼԻՍ 02, 2021 Թ․

2021 թվականի հուլիսի 2-ին PandaMR վիրտուալ միջոցառումների հարթակում Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղը և ՄՊՀ մասնաճյուղի Երիցյան վարժարանը կանցկացնեն իր տեսակի մեջ եզակի հիբրիդային բաց դռների օր:

Միջոցառումը միաժամանակ տեղի կունենա օֆլայն՝ համալսարանի մասնաճյուղում և վարժարանում, ինչպես նաև վիրտուալ հարթակում PandaMR հավելվածի միջոցով:

Վիրտուալ 3D հարթակը հնարավորություն կտա բոլոր նրանց, ովքեր ֆիզիկապես չեն կարող ներկա գտնվել միջոցառմանը, վիրտուալ կերպով մասնակցել, ծանոթանալ կրթական հաստատությունների ենթակառուցվածքին, բաժիններին, դասավանդող անձնակազմին, քննությունների անցկացման կարգին:

 

Մասնակիցները հնարավորություն կունենան իրական ժամանակում հաղորդակցվել, իրենց հետաքրքրող հարցերն ուղղել և ստանալ պատասխաններ:

ԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ

Մ.Վ. ԼՈՄՈՆՈՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ԵՐԵՒԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ

 

Հայաստանում Մոսկվայի պետական ​​համալսարանի մասնաճյուղի ստեղծումը միջազգային հզոր կրթական նախագիծ է և կարևոր  իրադարձություն երկու բարեկամ երկրների համար:

Ուսուցումն իրականացնում է Մոսկվայից ժամանող առաջնակարգ պրոֆեսորադասախոսական կազմը: Ուսուցման լեզուն ռուսերենն է:

Մասնաճյուղում ուսուցումն իրականացվում է բակալավրիատի ծրագրի վեց ուղղություններով (ընդունելությունը իրականացվում է 2 քննությունների արդյունքների հիման վրա` ռուսաց լեզու (փոխադրություն), մասնագիտական առարկա, պետական ավարտական և միասնական քննությունների արդյունքները հաշվի չեն առնվում).

🔹 Միջազգային հարաբերություններ

🔹 Իրավագիտություն

🔹 Լեզվաբանություն

🔹 Լրագրություն

🔹 Տնտեսագիտություն

🔹 Կիրառական մաթեմատիկա և համակարգչային գիտություն

 

Իրականացվում է նաև երեք մագիստրոսական ծրագիր (ընդունելությունը իրականացվում է մեկ մասնագիտական քննության հիման վրա).

 

🔹 Իրավագիտություն

🔹 Տնտեսություն

🔹 Միջազգային հարաբերություններ

 

Բակալավրիատում ուսման տևողությունը 4 տարի է, մագիստրատուրայում `2 տարի: Ուսուցման պայմանները` պետպատվերով և պայմանագրային հիմունքներով: Փաստաթղթերի ընդունումն իրականացվում է հեռակա կարգով: 

Ավարտելուց հետո ուսանողները ստանում են բակալավրի և մագիստրոսի կոչումներ Մոսկվայի պետական ​​համալսարանից:

Բոլոր մանրամասները՝ կայքում:

ՄՊՀ

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԵՐԻՑՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ

ՄՊՀ մասնաճյուղի Երիցյան վարժարանն անվանակոչվել է ի պատիվ ՀՀ ականավոր քաղաքական և հասարակական գործիչ Արմենի Երիցյանի։

 

Արմեն Երիցյանը  նաև ռուս-հայկական մարդասիրական  կենտրոնի հիմնադիրներից է, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան  պետական ​​համալսարանի մասնաճյուղի հիմնադիր հայրերից մեկը։

 

Վարժարանում կրթությունն ապահովում է մասնագիտացված առարկաների խորը ուսումնասիրություն՝ պատրաստելով աշակերտին բուհական ընդունվելության քննություններին։

 

Վարժարանում ուսանելու ընթացքում մեր սաները ծանոթանում են նաև Մոսկվայի պետական ​​համալսարանի դասախոսների հետ, լսում դասախոսություններ, մասնակցում ինտելեկտուալ խաղերի, քննարկումների և մրցումների։

 

Վարժարանի առանձնահատկություններից է կրթության ավանդական և նորարարական ձևերի համադրությունը, առարկաների խորացված  ուսումնասիրությունը, լեզուների ուսումնասիրությունը, խմբակների առկայությունը /երաժշտություն, թատրոն, ակումբ «Ի՞նչ:  Որտե՞ղ  Երբ?", սպորտային խմբերը (բասկետբոլ, վոլեյբոլ, ուշու, աերոբիկա ևն),  ջերմ մթնոլորտը, ինքնակառավարման համակարգը, որը թույլ է տալիս աշակերտին փորձել իրեն կազմակերպչի, ուսուցչի և հետազոտողի դերում:

 

Ընդունելությունն իրականացվում է 7-12-րդ դասարաններում՝ երկու առարկաներից` մաթեմատիկա, հայերեն/ռուսաց լեզու դիմորդների  գրավոր  քննության արդյունքների հիման վրա:

 

Յուրաքանչյուր առարկայի թեստի արդյունքները գնահատվում են 50 բալանոց սանդղակով (20 միավորից բարձր գնահատականը համարվում է բավարար։

Ընդունելությունն իրականացվում է նաև ողջ ուսումնական տարվա ընթացքում:

 

ՆԵՐԲԵՌՆԵԼ ՀԱՎԵԼՎԱԾԸ

00598597432-1-15867864710464.png
Ներբեռնել WindowsOS- ի համար

 

435-2-15867864710694.png
Ներբեռնել
MacOS-ի համար
438-n5dcxyq400x400-15887566562693.jpg
439-ios.png
001111320440-1android-15917076554659.png

ՆԵՐԲԵՌՆԵԼ ՀԱՎԵԼՎԱԾԸ

397-logo-white.png

PandaMR-ը (Panoramic District Alternative - Mixed Reality) վիրտուալ իրականությունում իրադարձություններ ստեղծելու հարթակ է, հիմնադրվել է 2017 թվականին և նախատեսված է աշխատանքային միջավայրում հանդիպումներ անցկացնելու, մեծ ու փոքր մասշտաբի կոնֆերանսներ, ցուցահանդես-տոնավաճառներ, աշխատանքի և կարիերայի տոնավաճառներ և այլ միջոցառումների կազմակերպման և մասնակցության համար:

 

© 2021 PandaMR. All rights reserved